ԱՄՆ ընտրողները Դոնալդ Թրամփին վերադարձրին նախագահի պաշտոնում և վերընտրեցին Կոնգրեսական հայկական հանձնախմբի անդամների ավելի քան 95%-ին


ԱՄՆ ընտրողները Դոնալդ Թրամփին վերադարձրին նախագահի պաշտոնում և վերընտրեցին Կոնգրեսական հայկական հանձնախմբի անդամների ավելի քան 95%-ին

  • 07-11-2024 14:30:31   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Վաշինգտոն – Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է երկրորդ նախագահական ժամկետը՝ 2024թ․-ի ընտրություններում պարտության մատնելով փոխնախագահ Քամալա Հարիսին։ Քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացավ «պաշտպանել» Արցախի հալածվող քրիստոնյաներին, «դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները» և «վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հարրիսն, իր հերթին, հայտարարեց վերադարձի իրավունքի կարևորության մասին և հավատարիմ մնաց «Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որով հարգվում են ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
 
«Ամերիկայի հայկական համագումարն անհամբեր սպասում է նոր վարչակազմի և Կոնգրեսի հետ աշխատելուն՝ ամրապնդելու Հայաստանի անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը, ավելացնելու օգնությունը Արցախի հայերին օգնելու համար, պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ իր ցեղասպան գործողությունների, ռազմագերիների ազատ արձակման և վերադարձի հիմնարար իրավունքի համար»,- ասացին Համագումարի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը։
 
«Համագումարը շնորհավորում է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերին (դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսին (հանրապետական, Ֆլորիդա) և Դեյվիդ Վալադեոյին (հանրապետական, Կալիֆոռնիա), ովքեր վերընտրվեցին Ներկայացուցիչների պալատում, իրենց գործընկեր՝ կոնգրեսական Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին, ով կդառնա Կալիֆորնիայի հաջորդ սենատորը: Համագումարը նաև շնորհավորում է հանձնախմբի հետևյալ անդամներին՝ կոնգրեսականներ Ռուբեն Գալեգոյին (դեմոկրատ, Արիզոնա), Էնդի Քիմին (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ջոն Քըրթիսին (հանրապետական, Յուտա), ովքեր ընտրվել են որպես սենատորներ իրենց համապատասխան նահանգներում», - շարունակեցին նրանք:
 
Հայկական հարցերով հանձնախմբի հետևյալ անդամները հաղթեցին (կամ առաջատար էին մամուլի հազորդագրության հրապարակման պահին) Ներկայացուցիչների պալատում իրենց համապատասխան ընտրապայքարներում․ Մայք Ռոջերս (հանրապետական, Ալաբամա), Փոլ Գոսար (հանրապետական, Արիզոնա), Ռաուլ Գրիժալվա (դեմոկրատ, Արիզոնա),  Դեյվիդ Շվեյկերտ (հանրապետական, Արիզոնա), Նանեթ Բարագան (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջուլիա Բրաունլի (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քեն Կալվերտ (հանրապետական, Կալիֆորնիա), Սալուդ Քարբախալ (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջուդի Չու (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լու Քորեա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմ Կոստա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոն Դուարտե (հանրապետական, Կալիֆորնիա), Վինս Ֆոնգ (հանրապետական, Կալիֆորնիա), Մայք Գարսիա (հանրապետական, Կալիֆորնիա), Ռոբերտ Գարսիա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմի Գոմես (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոշ Հարդեր (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջարեդ Հաֆման (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դերել Իսա (հանրապետական, Կալիֆորնիա), Սիդնի Կամլագեր-Դaվ (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ռո Խանա (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քևին Քայլի (հանրապետական, Կալիֆորնիա), Յանգ Քիմ (հանրապետական, Կալիֆորնիա), Մայք Լևին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Թեդ Լիու (դեմոկրատ, Կալիֆորնիա), Զոու Լոֆգրեն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դորիս Մացուի (դեմոկրատ, Կալիֆորնիա), Թոմ ՄաքՔլինթոք (հանրապետական, Կալիֆորնիա), Քևին Մալին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեյ Օբերնոլթ (հանրապետական, Կալիֆորնիա), Նենսի Փելոսի (դեմոկրատ, Կալիֆորնիա), Սքոթ Փիթերս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Լինդա Սանչես (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բրեդ Շերման (դեմոկրատ, Կալիֆորնիա), Միշել Սթիլ (հանրապետական, Կալիֆորնիա), Էրիկ Սվալուել (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մարկ Տականո (դեմոկրատ, Կալիֆորնիա), Մայք Թոմփսոն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաո (հանրապետական, Կալիֆորնիա), Խուան Վարգաս (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեյսոն Քրոու (դեմոկրատ, Կոլորադո), Ջո Նեգուզ (դեմոկրատ, Կոլորադո), Ռոզա ԴեԼաուրո (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջիմ Հայմս (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ջոն Լարսոն (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Էլենոր Հոլմս Նորթոն (դեմոկրատ, Կոլումբիայի շրջան, Ալաբամա), Գաս Բիլիրաքիս (հանրապետական, Ֆլորիդա), Նիկի Բուդզինսկի (դեմոկրատ, Իլինոյս), Դենի Դևիս (դեմոկրատ, Իլինոյս), Ռաջա Կրիշնամուրթի (դեմոկրատ, Իլինոյս), Մայք Քուիգլի (դեմոկրատ, Իլինոյս), Ջեն Շաքաուսքի (դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շնայդեր (դեմոկրատ, Իլինոյս), Ջեյք Օշինքլոս (դեմոկրատ, Մասաչուսեթս), Քեթրին Քլարկ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթիվեն Լինչ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ ՄաքԳավեր (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սեթ Մուլթոն (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ռիչարդ Նիլ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Այանա Փրեսլի (դեմոկրատ, Մասաչուսեթս), Լորի Թրահան (դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթենի Հոյեր (դեմոկրատ, Մերիլենդ), Ջեյմի Ռասկին (դեմոկրատ, Մերիլենդ), Չելի Փինգրի (դեմոկրատ, Մեյն), Դեբի Դինգել (դեմոկրատ, Միչիգան), Ջոն Մուլենար (հանրապետական, Միչիգան), Հեյլի Սթիվենս (դեմոկրատ, Միչիգան), Ռաշիդա Թլաիբ (դեմոկրատ, Միչիգան), Բեթի ՄաքՔոլում (դեմոկրատ, Մինեսոտա), Իլհան Օմար (դեմոկրատ, Մինեսոտա), Դեբորա Ռոս (դեմոկրատ, Հյուսիսային Կառոլինա), Քրիս Պապաս (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Ֆրենկ Փալոն կրտսեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջոշ Գոթհայմեր (դեմոկրատ, Նյու Ջերսի), Թոմաս Քին կրտսեր (հանրապետական, Նյու Ջերսի), Ռոբ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դոնալդ Նորքրոս (դեմոկրատ, Նյու Ջերսի), Քրիստոֆեր Սմիթ (հանրապետական, Նյու Ջերսի), Սյուզի Լի (դեմոկրատ, Նևադա), Դինա Թայիթուս (դեմոկրատ, Նևադա), Մայք Լոուլեր (հանրապետական, Նյու Յորք), Նիքոլա Մալիոտակիս (հանրապետական, Նյու Յորք), Գրեգորի Միկս (դեմոկրատ, Նյու Յորք), Գրեյս Մենգ (դեմոկրատ, Նյու Յորք), Ջո Մորել (դեմոկրատ, Նյու Յորք), Թոմ Սուոզի (դեմոկրատ, Նյու Յորք), Փոլ Տոնկո (դեմոկրատ, Նյու Յորք), Նիդյա Վելասկես (դեմոկրատ, Նյու Յորք), Դեյվիդ Ջոյս (հանրապետական, Օհայո), Մարսի Կապտուր (դեմոկրատ, Օհայո), Մաքս Միլեր (հանրապետական, Օհայո), Քևին Հերն (հանրապետական, Օկլահոմա), Բրենդան Բոյլ (դեմոկրատ, Փենսիլվանիա), Մեդլին Դին (դեմոկրատ, Փենսիլվանիա), Մերի Գեյ Սքենլոն (դեմոկրատ, Փենսիլվանիա), Գեյբ Ամո (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սեթ Մեգազիներ (դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջո Ուիլսոն (հանրապետական Հարավային Կառոլինա), Խոակին Կաստրո (դեմոկրատ, Տեխաս), Լոյդ Դոգեթ (դեմոկրատ, Տեխաս), Մայքլ ՄաքՔոլ (հանրապետական, Տեխաս), Դոնալդ Բեյեր (դեմոկրատ, Վիրջինիա), Ռիկ Լարսեն (դեմոկրատ, Վաշինգտոն), Ադամ Սմիթ (դեմոկրատ, Վաշինգտոն) և Բրայան Սթեյլ (հանրապետական, Վիսկոնսին):
 
Կոնգրեսականներ Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Թոնի Քարդենասը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա), Գրեյս Նապոլիտանոն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Քեթի Փորթերը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դագ Լամբորնը (հանրապետական, Կոլորադո), Գարեթ Գրեյվզը (հանրապետական, Լուիզիանա), Ջոն Սարբեյնեսը (դեմոկրատ, Մերիլենդ), Դեն Քիլդին (դեմոկրատ, Միչիգան), Էրլ Բլումենաուերը (դեմոկրատ, Օրեգոն) և Էբիգեյլ Սպանբերգերը (դեմոկրատ, Վիրջինիա) չէին ձգտել վերընտրվել կամ հավակնել էին այլ պաշտոնների: Կոնգրեսական Ջամաալ Բոումենը (դեմոկրատ, Նյու Յորք) պարտվեց նախնական ընտրություններում: Բացի այդ, նոր կոնգրեսականներ Յասամին Անսարին (դեմոկրատ, Արիզոնա) և Ջորջ Լաթիմերը (դեմոկրատ, Նյու Յորք) խոստացան միանալ Հայկական հարցերով հանձնախմբին:
 
1995թ․-ին կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի և այն ժամանակվա կոնգրեսական Ջոն Փորթերի (հանրապետական, Իլինոյս) կողմից հիմնադրված Հայկական հարցերով հանձնախումբը օրենսդիրների մի երկկուսակցական խումբ է, որը միտված է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը և առանցքային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
 
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
 
 
Armenian Assembly of America
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն