ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ<br /> ԲՈՍՆԻԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ
ԲՈՍՆԻԱՅՈՒՄ

  • 15-10-2008 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության խմբային մրցաշարի չորրորդ փուլի ծրագրով Զենիցա քաղաքում տեղի կունենա Բոսնիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը: Հայաստանի թիմում ընդգրկված է 19 ֆուտբոլիստ: Տարբեր պատճառներով թիմի հետ մրցավայր չեն մեկնել Կարեն Ալեքսանյանը, Արտավազդ Քարամյանը, Համլետ Մխիթարյանը: Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 23:15 րոպեին եւ հեռարձակվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ