ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ 11 ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ<br />


ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ 11 ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

  • 13-10-2008 19:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվաբնակ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքը օրերս 11 գեղանկարչական աշխատանքներ է նվիրել Հայաստանին: Մեկ տարի առաջ կյանքից հեռացած գեղանկարչի աշխատանքները համալրել են Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում պահպանվող արվեստագետի նախկինում ձեռք բերված այլ աշխատանքների շարքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, նկարիչը ցանկություն ուներ իր 70-ամյա հոբելյանի կապակցությամբ անհատական մեծ ցուցահանդես բացել Երեւանում, սակայն, 2007 թվականին Ռ.Խաչատրյանը հեռացավ կյանքից, իսկ երզանքը մնաց անկատար: Ըստ նույն աղբյուրի, Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենք կառուցելու մասին, եւ երբ այն պատրասի լինի, նկարիչը կներկայացվի ավելի լայն մասշտաբով: Հիշեցնենք, որ Ռ. Խաչատրյանը ծնվել է Երեւանում, տարբեր ժամանակահատվածներում ապրել Լոնդոնում եւ Մոսկվայում: Արժանացել է շատ պարգեւների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Երեւանում եւ այլուր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play