ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ<br /> 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ
80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 13-10-2008 16:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանը շնորհավորել է հայ երաժշտության կենդանի լեգենդին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Նախագահը բարձր է գնահատել Ջ.Գասպարյանի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում` մաղթելով նրան առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play