Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը


Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

  • 21-01-2025 15:26:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։ Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան խոշոր հեռուստաալիքները։
 
«Սա հրաման է, որը վերաբերում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը», - ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը:
 
«Սա ծիծաղելի է: Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը դա անում է ծնվելուն պես»,- հայտարարել է ամերիկացի նոր առաջնորդը:
 
Ինչպես պարզաբանել է Թրամփի մամուլի ֆոնդը, սա «ծննդյան իրավունքով քաղաքացիություն տրամադրելու դադարեցման» վերաբերյալ հրաման է։ Փաստաթղթի տեքստը դեռ չի հրապարակվել։
 
Ինչպես հայտնում է Reuters-ը, հրամանը ներառում է անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու սահմանափակումներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը