Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով


Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով

  • 21-01-2025 15:41:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
 
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։
 
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանը բոլոր ուղղություններով»,- ասել է Լավրովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը