Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ


Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ

  • 22-01-2025 11:41:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ես ուզում եմ կարևոր հայտարարություն անել:
 
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կարևոր հրաման է ստորագրել:
 
«Սահմանվել է մինչև 300 հազար դրամ շեմ: Այսինքն, մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն:
 
Մենք փորձել ենք նայել բանկային համակարգում փոխանցումները ինչ պատկեր ունեն, և տարբեր գնահատականներով ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում է այդ շեմի մեջ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ շեշտելով, որ ասվածը վերաբերվում է չհարկվող գործարքներին միայն, աշխատավարձի հետ կապ չունի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը