ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի<br /> ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

  • 08-10-2008 17:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ նրա տեղակալ Վաչե Գաբրիելյանը հոկտեմբերի 8-ին մեկնել են Վաշինգտոն, որտեղ կմասնակցեն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կառավարիչների խորհուրդների 2008թ.-ի տարեկան ժողովին: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, նրանք կմասնակցեն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, զարգացման հանձնաժողովի նիստերին, ԱՄ-ի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն