Հրահանգ է եղել. USAID*–ին դադարեցրել Է Ուկրաինային առնչվող նախագծերի ֆինանսավորումը
25-01-2025 12:45:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ամերիկյան ԶԼՄ–ները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղարը կարգադրել է 90 օրով անհապաղ դադարեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ուկրաինայի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու հրահանգ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
«USAID–ի պաշտոնյան, որը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը, ասաց, որ Ուկրաինայում իրականացվող նախագծերի համար պատասխանատու սպաներին հրամայվել է դադարեցնել ամբողջ աշխատանքը», - ասվում է նյութում:
Նոր կարգադրությունը նշանակում է, որ կդադարեցվի ԱՄՆ կառավարության կողմից արդեն հաստատված ծրագրերի ֆինանսավորումը:
Ըստ Պետդեպարտամենտի գործող աշխատակցի և Բայդենի վարչակազմի նախկին պաշտոնյաների` կասեցումը կառնչվի առանցքային դաշնակիցներին, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը:
Երեկ ամերիկյան թերթերը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանն առնչվող քայլերը, որոնք նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրերին, քաոս են առաջացրել որոշ գերատեսչությունների աշխատանքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ըստ ԶԼՄ–ների` ստուգում կանցկացվի պարզելու համար` այդ օգնության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին, թե ոչ:
Ամերիկյան մամուլն այսօր գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է 90 օրով անհապաղ դադարեցնել արտասահմանյան օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը:
Թե ինչ ծավալի օգնության վրա կազդի հրամանագիրը, այս պահին պարզ չէ։
*Գործակալությունն արգելված Է Ռուսաստանի Դաշնությունում: