Մեքսիկան հրաժարվում է ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական չվերթից. Reuters


Մեքսիկան հրաժարվում է ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական չվերթից. Reuters

  • 25-01-2025 14:00:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Մեքսիկան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքը՝ թույլ տալ ներգաղթյալներին արտաքսող ԱՄՆ ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել երկրում: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի և Մեքսիկայի պաշտոնատար անձինք:
 
Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմական ինքնաթիռները երկու նմանատիպ չվերթ են իրականացրել Գվատեմալա ՝ յուրաքանչյուրը մոտ 80 միգրանտներով:
 
ԱՄՆ-ի և Մեքսիկայի պաշտոնյաները հաստատել են այդ որոշումը:
 
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ երկիրը «շատ լավ հարաբերություններ» ունի ԱՄՆ-ի հետ, և որ նրանք համագործակցում են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ներգաղթը:
 
«Երբ խոսքը վերաբերում է հայրենադարձությանը, մենք միշտ գրկաբաց կընդունենք մեքսիկացիների ժամանումը մեր տարածք», - հայտարարել են նախարարությունում:
 
Մեքսիկացի պաշտոնյան, սակայն, չի նշել վայրէջքի թույլտվության մերժման պատճառը, իսկ ԱԳՆ-ն չի հայտնել միջադեպի մասին:
 
Նախագահ Թրամփի խոսնակը երեկ հայտնել էր, որ հարյուրավոր միգրանտներ երեկ երեկոյան ռազմական օդանավերով արտաքսվել են, 538 անօրինականներ էլ՝ ձերբակալվել։ Սա պատմության ամենամեծ արտաքսումն է, որը նորընտիր նախագահը խոստացել ու սկսել է պաշտոնավարման առաջին իսկ րոպեներից:
 
Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը