Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի


Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի

  • 06-02-2025 15:36:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։
 
«Փետրվար կամ մարտ, մենք չենք գուշակի և հնարավորություն կտանք առաջնորդներին գրագետ և համակողմանիորեն պատրաստվել դրան, բայց այն շուտով կլինի», - հինգշաբթի լրագրողներին ասել Է Սլուցկին ՝ պատասխանելով Պուտինի և Թրամփի հանդիպման հավանականության մասին հարցին, փոխանցում է Ինտերֆաքսը:
 
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների միջև շփումների հավանականությունը «100 տոկոս» է։
 
Նրա խոսքով, նման հանդիպումը «լուրջ նախապատրաստություն է պահանջում, որն այժմ առաջադեմ փուլում է»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը