Մակրոնը Զելենսկու հետ զրույցից հետո խոստացել է աջակցել Կիևին խաղաղ բանակցություններում


Մակրոնը Զելենսկու հետ զրույցից հետո խոստացել է աջակցել Կիևին խաղաղ բանակցություններում

  • 15-02-2025 13:10:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել և խոստացել է աջակցել Կիևին այդ հարցում։
 
«Հենց նոր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ», – գրել է Մակրոնը X-ում:
 
Նա նշել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, դա «հիանալի նորություն» կլինի:
 
«Սակայն միայն ուկրաինացիները կարող են բանակցություններ վարել տեւական և երկարատև խաղաղության շուրջ: Մենք կօգնենք նրանց»,- հավելել է Մակրոնը։
 
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է ամրապնդենք մեր հավաքական անվտանգությունը և դառնանք ավելի անկախ: Ֆրանսիան կխաղա իր դերը այս գործընթացի արագացման գործում: Եկեք Եվրոպան դարձնենք ավելի ուժեղ և ինքնիշխան հիմա»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը