Ստի չեմպիոն վարչապետը կործանում է երկիրը. Մերուժան Հարությունյան


Ստի չեմպիոն վարչապետը կործանում է երկիրը. Մերուժան Հարությունյան

  • 17-02-2025 13:12:47   | Հայաստան  |  Երկիրը հզորացնելու բանաձեւերը



Նոյյան Տապան. «Երկիրը հզորացնելու բանաձեւերը». Հյուր՝ ֆիզիկոս, ավստրիական դպրոցի hետեւորդ Մերուժան Հարությունյան

Ստի չեմպիոն վարչապետը կործանում ա երկիրը

1. Փաշինյանի իշխանությունը կտրուկ տարբեր ա իրա նախորդներից էն բանով, որ սրա թշնա­մա­կա­նու­թյունը ժողովրդի հանդեպ բացահայտ ա: Սրա հարկն ու մաքսը արդեն անկասկած են թա­լան: Բայց մեկ ա, նորից անպայման պտի բացատրվի ժողովրդին, որ եթե պետերը, այսինքն, չի­նով­­նիկ­ները, որևէ ձևով (օրի­նակ, սահմանադրության քվեարկությամբ կամ առանձին հանրա­քվեով) քաղաքացիների համաձայ­նու­­թյու­նը չեն ստացել, ու­րեմն, թալանում են ժողովրդին:

Ընդ որում, քվեարկվող հարկային օրենքի մեջ պիտի պարտադիր նշվեն հար­կերի հիմնավոր­ված տեսակներն ու չափերը: Եթե սրանք չկան, ու պետերը (այսինքն, պե­տու­թյունը կամ պետերի վար­չա­խումբը, անունն ի´նչ ուզում ես՝ դիր) քաղաքացուց հարկ ու մաքսը խլում են, իսկ էսի թալան ա, ու էսի անկասկած ա:

Երբ ասում եմ. «Պետությունը հենց չինովնիկներն են, հենց պետերն են, հենց վարչախումբն ա, թե պե­տու­թյունը ո´չ ժողովուրդն ա, ո´չ երկիրը, ո´չ հայրենիքը: Երբ ասում եմ, թե մեզ հարկ ու մաք­սերով թա­լանողը հենց պետություն-վարչախումբն ա, պետերն էլ մեզ թա­լանողներն են, թե պետե­րը թալանչի, կաշառակեր ու կեղեքող են, մե´զ են թալանում ու կեղե­քում, հենց մե´զ», ասում են. «Չէ, մի ասա, դու դրանով խարխլում ես մեր պետականության հիմքերը, բա պետու­թյուն չունե­նա՞նք: Ախր պտի հզոր պե­տություն ունենանք, դու պետական մտածողություն չունես»:

Բայց եթե պետությունը մեր պետերի խումբը չի, ոնց որ դուք եք ասում, հլը պատկերացրեք, որ ինչ-որ մի հրաշքով բոլո´ր-բոլոր պետերը չքանան, ու էլ ոչ մի պետ չկա: Էդ վախտն ումի՞ց ենք ու­զելու էն սա´ղ բաները, ինչը որ էսօր պահանջում ենք պետությունից, ումի՞ց եք ուզելու թոշակ ու նպաստ, պաշտպանություն ու կարգ ու կանոն, պետությունն ո՞ւր ա կորելու:

Պետերն էսի լա´վ գիդեն, ու շատ լավ գիդեն, որ պետությունը հենց իրանք են ու որ իրանք ժողո­վրդի թշնա­միներն են, ու գիդեն, որ մեզ ֆռըցրել են, թե մեր հայրախնամ բարեկամներն են: Բայց պետերը համ էլ անընդ­հատ սարսա­փում են, որ մենք մի օր կհասկանանք, որ իրանք մեր թշնամիներն են: Սրա համար ասում են. «Պետու­թյունը հենց դո´ւ ես, դո´ւ, դու վարչապե´տ ես, դու պտի պետա­կա­նա­մե´տ մտածո­ղու­թյուն ունենաս, պտի պաշտես պետությունը ու համա­ձայն ըլնես, որ մենք քեզ հա´ թալանենք ու էս թալանն էլ անընդհատ շատաց­նենք, որ մեր պետությունը հզորանա»:

Ժողովրդի մոտ 0,1%-ը պետացու ա, այսինքն, Օպենհայմերի ասած քաղաքական մարդկանցից ա, պոտենցիալ խարդախ ա ու շառլատան, ավազակ ա ու թալանչի, իսկ մնացած վիթ­խա­րի մասը՝ ազ­նիվ ա ու աշխատավոր, քանի հլը սրան չե դարձրե ծույլ ու ձրիակեր ու չմտածող: Պետերը, ուրե­մն, ժողո­վրդի ու երկրի թշնամին են, հայրենիքի թշնամին են: Պետերը ազ­նվու­թյան ու ճշմար­տու­թյան թշնամի­ներն են ու անընդհատ խաբում են իրենց ժողովրդին, խաբում են ամեն առիթով:

Ասվածի վկա­յությունն ա գույ­քահարկի օրենքը, ինչը ժողովրդին քերթե­լու մի վիթխա­րի ու հան­ցա­գործ ֆռիկ ա: Ինքներդ տեսաք ու լսաք, որ հենց պետերի պետն ա ասում. «Ձեր տու­նը ծախեք, գնացեք ծայրամաս ապրեք; Էսի Հայաստան ա, և վերջ; Էսի Ադրբեջան ա, և վերջ; Ով չինովնիկի ասա­ծին կասկածի, հանցագործ ա» ևն: Հա´, Պետերը լա´վ գիդեն, որ իրենք ստա­խոս են են ու հան­ցագործ, որ իրանք ժողովրդի թշնամիներն են, սրա համար էլ ամեն ինչ են անում, որ ժողովուրդը մտածի, որ պետերն իրա հարազատ բարեկամներն են ու իրանց ա­մեն մի ա­սածն էլ օրենք ա: Պե­տերը ամեն անգամն էլ իրանց ասածն են առաջ տանում, որ իրանց որևէ պարտու­թյունը նախադեպ չդառնա, որ ժողովուրդը հանգարծ չմտածի, թե կարա հաղթի պետերին:

2. Լսած կա՞ք, որ ստի ու նենգության աշխարհի չեմպիոն վարչապետը, նաև նախ­կին վարչա­պետերից գոնե մեկը ու նաև հեղինակավոր կուսակցություն­ները երբևէ խոսեն – Սինգապուրից, Շվեյցարիայից, Լիխտեն­շտեյ­նից, Լյուք­սենբուրգից, Մոնակոյից, Հոնգ­Կոնգից, Պրոսպե­րայից կամ որևէ մի տն­տե­սական ա­զա­տ գո­տուց: Հակա­ռա­կը, սրանք բոլորն էլ թաք­ցնում են ասածս երկր­նե­­րի դրախտային բարգավա­ճու­թյունը, սրանք երբե´ք չեն խո­սում բարգավաճ երկր­ների մասնա­վոր­ների տնտեսա­կան ազա­­տությու­նից, երբե´ք: Սրանք երբեք չեն խոսում էն ֆունդամենտալ փաս­տից, որ էս երկրների հույժ բար­գա­վաճության պատճառը տնտե­սաությունը, համարյա լրիվ, մաս­նա­­­վո­րին հանձնելն ա, ոչ թե պե­տերի յանի իմաստուն ղեկավարությունը:

Սրանք, էս պետերն ու կուսակցությունները, ԲՈԼՈ´ՐԸ, ՈՉ ԹԵ ՄԵՆԱԿ ԷՍ Մեկը, ու թաք­ց­նում ու երբեք չեն հիշատակում (կամ տեղ­յակ չեն, կամ էլ տեղյակ ըլնելն իրանց ձեռնտու չի) իրո´ք առաջադեմ երկր­ների փորձը:

Թաքցնում կամ չտենալու են տալի, օրինակ, Արգենտինայի 9 նա­խարարությունը կրճատելն ու դրա ՊԵԿ-ը ցրելն ու ՀԱԿ-ից դուս գալը, կովիդի օրերին Շվեդիա­յի ՀԱԿ-ն չյենթարկվելը ու կորուստ չտալը, Թրամ­փի կրճա­տում­ներն ու ռեֆորմները, Շվեյցարիայի ԵՄ չմտնելը ևն, ևն:

3. ա. Թաքցնում են Սարսափը, էն սարսփը, որ, օրինակ, ֆիննՊետեր Վես­տեր­բակ­կան ուզում էր իր փո­ղով Հելսինկին կապի Տալլինին… Էստո­նիայի էկոնոմիկայի ու ինֆրա­ստրուկտուրաների նախա­րար Թա­ավի Աասը, լսելով էս բիզնեսմենին, ասում ա. «Լավ կլի­նի, բայց…»

բ. Թաքցնում են, որՄԱՍՆԱՎՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ԿԱՐԱ ԱՆԻ: Ու հենց անում էլ ա:

գ. Թաքցնում են, որ էսօր­վա մասնավոր դպրոցներն ու բուհերը լրիվ մասնավոր չեն, որտեվ դրանք պտի գործեն պետ-ծրագրերով, որտեվ բուհերի ընդունե­լությունն էլ ա պետ-ծրագրերով:

դ. Թաքցնում են, որհլը 1870 թվին, պատկերացնո՞ւմ եք, մասնավորն ա ԱՄՆ-ում կառու­ցե 85000 կմ երկաթգիծ (իսկ սա համարյա Ռուսիայի այսօրվա երկաթգծի երկարությունն ա), հաջորդ 10 տարին – կրկնակի շատ, իսկ հաջորդ 15 տարին էս թիվը մի անգամ է´լ ա կր­կ­նապատկվել:

ե. Թաքցնում են, որՇվեյցարիան (ՄԱԿ-ը, ԵՄ-ը), Սինգապուրը, մնացած «կե­տա­յին կապիտա­լիզմ­­ները», ում էսօրվա պետական քա­րոզ­չությունները քֆրտում են, օրինակ Պրո´սպերային … Արգեն­տինային ևն, արդեն ու չափազանց արագ բռնել են շեշտակի բարգավաճության ուղին: Թաքցնում են, որ չինական տնտե­սա­կան հրաշքի պատճառը ոչ թե չինական «հա­տուկ, իմաս­տուն» սո­ցիա­լիզմն ա, այլ 21 տարածքում էդ սոցիա­լիզ­մից հրաժարվելը, այս­ինքն, ճշմարիտ կա­պի­­տալիզ­մը…

զ. Թաքցնում են, որ յանի «Բնական մոնոպոլիաները» մասնավորն էլ կանի ու ավելի լավ: Մաս­նա­վոր ճամ­փեքը, մոստերը, ասֆալտի միջի չիփերը: Պետերը կասեն, թե չիփերն ան­հնար են, բայց ո՞վ գի­դի: Օրի­նակ, ո՞վ կարար մտածեր, որ սամակտներով բիզ­նես են անելու, ու դրանք էլ հան­գիստ կթողան դուսը, առանց կողպելու, ու ոչ մեկը չի տանի:

է. Թաքցնում են, որմասնավոր բժշկությունը կսպասարկի նաև խեղճերին: Որ պետա­կանը վա­տա­նում ա: ԱՄՆ-ինը, Անգլիայինը, Սկանդինավականներինը, ՀՀ-ինը:

թ. Թաքցնում են, որ պետական հարկադիր կրթությունը իրանց պետք ա, որ բուծեն հլու հար­կատու, ոս­տի­կան ու զին­վոր: Թաքցնում են կրկնուսույցների էֆեկտիվությունը:

ժ. Պետերի սարսափը մասնավորի բեղունությունից անխուսափելի ա, ՆԵՊ-ն ու Ստալինը:

4. Որդե որ գործերը թողում են մասնավորին, էդ տեղը վռազ դառնում ա դրախտ: Օրի­նակ, Պրո´սպե­րան (1% հարկը բիզնեսներից, 5%-ը անհատների աշխատավարձից, 2,5%-ը վաճառքի գնից, 1% հողի ար­ժեքի հար­կը) Ռեզիդենտները սոցիալական պայմանա­գիր են կն­քում, որ $260 հոն­դու­րասցիները տան, $1,300 օտար­ները:Բիթքոինը օրի­նական վճարա­միջոց ա:

5. Թաքցնում են Աթենքի ու Շվեյցարիայի Չբանակը, որ շվեյցարացին զինված ա: Աթենքը հարկ չուներ: Մերոնց թողաս՝ մուրացկանին ու դաժե զիբիլը փոր­փրող բոմ­ժին էլ կհար­կի: Ա­թեն­քի արծաթի հանքերը, ժողովրդին հարցնելը:

6. Ամենակարևորը, թաքցնում են, որ ազատ շուկան ու սոցիալիզմը իրար լրիվ են հակա­դիր: Թաք­ցնում են, որ դեմոկկրատիան, ինքնին, ոչ մի բարեկեցություն էլ չի ապա­հովում, որ կո­մու­նիստական Չինաս­տանն ու ՍՍՍՌ-ը դեմոկրատական էին ու դառը չքա­վոր ու մարդակերային էին:

Ասածներս վերլուծելուց միշտ մտածեք, էսօրվա էղած վիճակը բավարա՞ր ա:

Էսօր ԱՄՆ-ում խիստ կարևոր բաներ են տեղի ունենում, առաջին անգամ նորընտիր պրեզիդեն­տը իրա ընտրական խոստումները կատարում ա: Թրամփը կրճատել ա USAID-ը, իսկ ԿՀՎ-ից մոտ 20000 աշխա­տակից ա կրճատե, ու լիքն էլ ուրիշ տեղերից, ու հմի էլ աուդիտ ա անում գանձա­պետա­րանն ու անցել էր ֆինանսների մինիստրության աուդիտին, երբ Նյու Յորքի մարզային դատարանի մի դատավոր արգելեց, որ էտի աուդիտ անի:

Նախ հետաքրքիր ա, որ ԱՄՆ-ի դատավորը կարա սենց արգելք դնի պրեզիդենտի հանձնարա­րությանը: Սրա համար էլ Մասկն ու Թրամփը դիմել են հանրությանն ու ասում են հետևյալը.

1. Գանձապետարանի աուդիտն անհնար ա, որտեվ անդորագրերի վրա չի գրած, թե ո´ւմ ու խի´ են վճարե, չկա կատեգորիայի կոդ կոչվածը: Մասկն ասում ա, որ անհայտ ա, թե ոնց ա մի քանի հա­րուր հազար դոլար ստացող չինովնիկը կուտակում մի քանի տասնյակ միլիոն հարստություն, պարզ ա, որ էսի հարկատուի հաշվին ա: Մեր սաղ նախոշոր պաշտոնավորներն են սեն միլիոնատեր դառե: Ու մեր մոտ էսի սովորական ա հլը ԼՏՊ-ի ռեժիմից սկսած, ու էսի հարամության ոչ մի հանձ­նաժողովի տանձին չի, որտեվ վարչապետը հայտարարում ա, թե հարամությունը վերացնելու հա­մար պտի հենց շարքային հարկատուն հայտարարգրվի ու տուգանվի:

2. Ցուցակներ կան, թե ովքեր չպտի վճարեն, երևի մեր մոտ էլ տենց ցուցակներ կան: Սոց-ապա­հովության ցուցակներում կան նպաստ ստացող 150 տարեկան մարդիկ, կան մարդիկ, ում չես կարա իմանաս, թե ով ա: Մեր մոտ մի վախտ ասին, թե մանկատների փողերն են կերե, բայց տենց էլ վերջը չիմացվեց:

3. 59 միլիոն դորլար միգրանտների հյուրանոցների համար, 2 անգամ թանգով: 50 միլիոն դոլար Գազա, պրեզերվատիվների համար:

4. Թրամփն ասում ա, որ տասնյակ միլիարդներ են քթե, որոնք ծախսվել են անօրեն, խախտում­նե­րով, խաբեությամբ կամ չարաշահվել են: Ասում ա, թե բացահայտված են հրեշավոր չարաշահում­ներ ու հրեշավոր խարդախություններ: Կառավարությունը անասելի հարամ ա: Սովորական ա, որ 3 ամսով կոնտրակտ կապվի, էտի պրծնի, բայց վճարը շարունակվի 20 տարի: Կա սրանցից շատ ավելի վատ բաներ, ասում ա Թրամփը, ու ավելացնում, որ սրանք սաղ ատկատների համար են ար­վե: 500 միլիարդ քթել ենք, բայց երևի մի տրիլիոն սենց փող քթնենք, ասում ա Թրամփը: Բայդենը 48 հոգու 5 տարով պռոպուսկ ա տվե, որ գործի չգան, ինքն ա սահմաններն հարամ արե:

5. Մասկն ասում ա, որ կարանք բյուջեի 2 տրիլիոն դեֆիցիտը կես անենք:

6. Մեր մոտ էսքան շուխուր ա ըլնում, ի´նչ ասես, որ մեր խոշորագույն պաշտոնյաների մասին չեն ա­սում, ասում են համ էլ վարչապետի կնոջ մասին, ասում են նախկինների մասին, բայց էս ասածնե­րի հետևից գնացող չկա: Ռուս նշանավոր քաղգործիչ Զատուլինն ասում ա, թե Փաշինյանը Արցախը ծախել ա 5 միլիարդ դոլարով, բայց հարամության հանձնաժողովը մատը մատի չի տալի: Դոգն ա­սում ա, թե Արցախը տալուց առաջ վարչապետի կինը գնացել ա Մախաչկալա ու ընդուց էլ Դեր­բենդ ու հանդիպել ա մեհրիբան ալիևային, բայց էլի ոչ մեկը մատը մատին չի տալի:

7. Ավելացնեմ, որ Թրամփը միտք ունի էս շաբաթ 15000 հոգի հարկային տեսչությունից գործից ազատի:

ԱՄՓՈՓԱՆՔ – Պետական ծախսերը կրճատելու միմիայն մի ելք կա, պետություն կոչվածը կամ վարչախումբը դառնա նվազագույնը, թե´ թվով, թե´ լիազորություններով ու իրավունքներով: Էսի պտի արվի սահմանադրությամբ, բայց էդ սահմանադրությունը երբե´ք չպտի գրի պետական որևէ մարմին, կամ իշխանության ձգտող կուսակցություն: Էդ սահմանադրությունը պտի գրեն անհատ­ները, հետո դրանք պտի մի էրկու ամիս բացատրվեն ու դրվեն քննարկության, հետո հանրաքվեով որոշեն, թե դրանցից ո´րն ընտրեն:

 

 

Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Երկիրը հզորացնելու բանաձեւերը