Եթե ասող ըլնի, թե. «Էս ինչերից ես խոսում, ա´յ ընգեր, դեմներս համարյա անխուսափելի պատերազմ կա», ցավոք, երևի ճիշտ ըլնի: Բայց հենց էս առաջիկա պատերազմին պատրասվելու համար են իմ էս զրուցները պարտադիր: Պարտադիր են, որ իմանանք, թե ո´նց կազմակերպենք մեր սոցիալական կարգը, ավելի ճիշտ, անկարգը, թե մեր իշխանավորների ո´ր մասին կրճատենք, որ մեր պետություն-վարչախմբի ծախսերն էնքան կրճատվեն, որ բանակը վերազինելու ու մարզելու համար փող մնա: Փող մնա, որ էս անգամն արդեն դիմագրավենք թշնամուն ու չվերանանք քարտեզի վրից: Սրա համար էլ կարևոր ա, որ իմանանք հետևյալը:
1. Մի քանի տարի առաջ, մանավանդ 44-օրյայից առաջ, մեր պետերի էս վարչախմբին, էս պետությանը ժողովրդի թշնամի համարող քիչ մարդ կար: Էսօր արդեն համարյա բոլորն են ասում, որ էսօրվա վարչախումբ-պետությունը ժողովրդի թշնամին ա:
Բայց մեկ ա, հլը համարյա ոչ մեկը չի հասկանում, որ պետությունը, այսինքն, պետերի վարչախումբը, իր էությա´մբ ա ժողովրդին թշնամի: Իսկ եթե անհսկելի ա ու անպատիժ, պարտադի´ր ա դառնում ու մնում ժողովրդի թշնամին, ուչի կարա թշնամի չըլնի: Այսինքն, չեն հասկանում, որ գալիք պետությունը, այսինքն, պետերի գալիք խումբը, նորից ու անպայման ժողովրդի թշնամին կըլնի: Ու նույնիսկ մեր ուսյալները, չնայած իրանց բարձրագույն կրթություններին, չեն հասկանում, որ «պետություն» կոչվածը ընդամենը պետերի խումբն ա: Չեն հասկանում, որ պետությունը մի կոլեկտիվ, մի հավաքական, մի իդեալական գաղափար ա,ինչին անհատի հատկություններ վերագրելը կոպիտ ՍԽԱԼ Ա:
Օրինակ, «նախիր» ասածը հավաքական գաղափար ա, ինչն առանց առանձին, առանց եզակի կովերի – չկա: Չկա, է´ն իմաստով, որ նախրի բոլոր-բոլոր արածներն առանձին անհատ կովերն են անում: Հավաքական գաղափարներն իրական չեն, չկան: Կան միմիայն առանձին, եզակի անդամները: Օրինակ, եթե ասենք. «Նախիրը փռշտաց», անհեթեթ բան ասած կըլնենք, որտեվ նախրի անդամ կովերը երբեք միաժամանակ, բոլորը միասին, չեն փռշտում: Կամ եթե ասենք. «Նախիրը պոչը թափ տվեց», նորից նույն սխսլը կանենք:
Նույն ձևով էլ պետությունը չկա առանց պետերի: Ու սխալ ենք անում, երբ ասում ենք. «Պետությունը մեզ պահեց, հաղթեց թշնամուն, չենթարկվեց Պուտինին կամ Եվրոպային»: Եվրոպա չկա, կան սրա առանձին անդամ պետությունները: Նույն ձևով էլ էս առանձին պետությունները չկան, կան սրանց անդամ քաղաքացիներն ու մարդիկ: Կամ եթե ասենք. «Հայերը հանճարեղ են ու խիստ ջանասեր», խիստ կասկածելի բան ասած կըլնենք, որովհետև էս հանճարեղությունն ու ջանասիրությունը սազում ա, օրինակ, Սերգեյ Մերգելյանին ու էլի մի քանի հոգու, բայց ոչ բոլոր հայերին:
Ամեն-ամեն ինչը միմիայն անհատներն են անում: Այնուամենայնիվ, մենք (ու հենց ինքս էլ) շատ անգամ ասում ենք. «Նախիրը տուն էկավ» կամ «Ամբոխը ծիծաղեց կամ ծափահարեց», երբ իրավիճակից պարզ ա, նախրի ամե´ն մի կովը տուն էկավ կամ որ ամբոխի ամեն մի անդա´մն ա ծիծաղում կամ ծափահարում: Կնշանակի, պետության մասին խոսելուց երբեք ու երբեք չպիտի մոռանանք, որ պետությունը միմիայն պետերի խումբն ա, ու որ էդ խմբի վերնախավի (պարգևավճար ստացող ու արտոնություն ունեցող)անդամներից ամեն մեկի շահերը հակադիր են ժողովրդի շահերին:
2. Պետության անդամ պետը ենթարկվում ա միմիայն իրա վերադասին ու երբեք չի ենթարկվում շուկայական բարոյակարգի օրենքներին: Այսինքն, պետը թքած ունի բարոյականության օրենքների վրա, բայցբացառվում ա, որ չենթարկվի պետական «պանյատյաներին»:
3. Պետության անդամ պետը ոչինչ չի արտադրում, բացի ժողովրդի կաշին քերթող հարկ ու մաքսային թալանից, բացի անհատ քաղաքացուն խեղդող կամ խոչընդոտող արգելքի կանոններից: Բայց ինքը սրանք միշտ ներկայացնում ա որպես պետական բարիք: Պետերը, օրինակ, Փաշինյանը սա լավ գիդեն, սրա համար էլ Փաշինյանն անընդհատ ասում ա. «Վարչապետը դո´ւ ես, դո´ւ ես: Դո´ւ ես պետությունը: Պետությունը քու հայրենի´քն ա, քու թոռնի´կն ա» ևն:
4. Պետություն-վարչախումբը մե´ր հաշվին ա ապրում: Պետություն-վարչախմբի միակ հոգսը մեզ թալանելն ա, հարկ ու մաքսերով ու զանազան տեսանելի ու անտեսանելի, «խուճուճ» հարկերով, տուրքերով, տուգանքներով, տույժերով ու ստորագրափողերով: Պետությունը ավազակախո´ւմբ ա:
5. Պետություն-վարչախումբն ուրիշ հոգս չունի, բացի էս փողերը հավաքելն ու իրա անվտանգությունն ապահովելը, բայց միայն իրա´ անվտանգությունը, ու ոչ թե ժողովրդինը: Ու իհարկե, իրա ավազակախումբը մեծացնելն ու իրա իշխանությունն ընդարձակելը:
Ընդ որում, պետության անդամների թիվն ու ծախսերն անընդհա´տ են շատանում ու սրա համար էլ պետությունն անընդհատ ավելացնո´ւմ ա իրա քերթոցին, իրա հարկ ու մաքս ու տուգանքերը, անընդհա´տ: Ու պարզ բան ա, որ պետության կազմած սահմանադրության միակ նպատակը էս հարկ ու մաքսն ապահով ու անպատիժ հավաքելն ու շատացնելն ա:
6. Ու պետությունը երբեք չի թողում, որ շարքային անհատնե´րը սահմանադրություն կազմեն: Հակառակը, անընդհատ համոզում ա ժողովրդին, թե անհատները չեն կարա սահմանադրություն կազմեն: Ու ժողովուրդը, հազար ափսոս, հավատում ա պետությանը:
7. Սրա համար էլ, երբ էսօր արդարադատության նախարարը նոր սահմանադրություն ա կազմում, ոչ մեկը չի անհանգստանում: Բայց պարզ չի՞, թե ի´նչ կկազմի: Բա մենք խելագար չե՞նք: Ախր, պետական ցանկացած մարմնի կազմած սահմանադրությունը, նախ, ամենայն հավանականությամբ, կբավարարի Ալիև-Էրդողանյան պահանջներին: Այսինքն, նոր սահմանադրությունը կասի, թե ՀՀ-ն հրաժարվում ա իր բոլոր պահանջներից: Թե ՀՀ-ն ընդունում ա, որ ցեղասպանություն չի էղել:Թե ՀՀ-ն ընդունում ա, որ ՀՀ-ի հայերն էսօր ապրում են պատմական Թուրքիայի տարածքներում: Էս սահմանադրությունը գուցե օրինականացնի նույնասեռակաների եվրոպական մայմունությունները, օրինակ տղաների կամ աղջիկների իրար հետ ամուսնանալը: Գուցե նաև հնդիկների իրավունքների պաշտպանությունը, բայց ոչ մե´ր իսկական ու իրական իրավունքները: Լուրեր կան, որ ըստ էս նոր սահմանադրության, ԼԳԲՏ-ն, հնդիկները ու նաև ադրբեջանցիները պիտի ներկայացուցիչ ունենան մեր ԱԺ-ում, որտեվ արդեն 100000-ից ավել հնդիկ կա ՀՀ-ում, իսկ ադրբեջանցի էլ ծրագրում են բերեն 200000 հոգի:
8. Երկրորդն էլ (ու հաստատ), նոր սահմանադրությունն ավելի´ թալանչիական ու ժողովրդին ավելի´ ճորտացնող կըլնի: Օրինակ, հավանական ա, որ էս սահմանադրության մեջ օրինականացրած ըլնեն գույքահարկային թալանն ու մարդկանց նվերներն ու պարտք արածները, ու գուցե նաև ժառանգած գույք ու գումարը հարկելու նոր «օրենքները», այսինքն, էս հայտարարագրելու խայտառակ օրենքները: Հեռու չի, կապրենք, կտենանք:
9. Անհսկելի ու անպատիժ պետություն-վարչախումբն անպայման ա դառնում անբարո ու թալանչի հրեշ: Դառնում ա, մանավանդ եթե նույնիսկ ուսյալները չեն հասկանում, որ պետություն ասվածը միմիայն պետերն են, և ուրիշ ոչինչ: Այսինքն, եթե նույնիսկ մեր ուսյալնե´րն են մեզ ճորտացնող պետերի կամ պետության հզորությունն ուզում ու սա´ են քարոզում: Ու մանավանդ, երբ ժողովրդին իրեն թշնամի համարող վարչախումբն անընդհատ է´ն տեսակ բաներ ա քարոզում, ինչը, ի վերջո, փառաբանում ա պետությունն ու պետերին: Քարոզում ա, որ մեր ջահելները էթան ու հանուն պետերի, կրկնում եմ, հանուն մեզ թշնամի պետերի շահերի, հազարներով զոհվեն, ոնց որ 44-օրյայի վախտը:
10. Արդարադատության նախարարությանը սահմանադրություն կազմել տալը նույնն ա, ինչ որ ոչխարների անվտանգության ծրագիրը տաս, որ սոված գելերի ոհմակը կազմի:
11. Ես էսի´ եմ ուզում հասկացնեմ: Ու սրա համար արդեն մոտ 20-րդ անգամն ա, ինչ փորձում եմ նախ մի քանի բան, մի քանի սկզբունք հասկացնեմ:
Ա. Ուզում եմ հասկացնեմ, որ նախկիններն էլ են նույնքան հարամ ու նույնքան ստոր, ինչքան սրանք, ու միմիայն վախից էր, որ սրանց պես լպիրշ չէին: Նախկիններն էլ, ներառյալ նաև սոցիալիստական շրջանը, երբևէ ժողովրդի դարդեը հոգալու նպատակ չեն ուեցել: Բորենին կամ կոկորդիլոսը մենակ իրա փորի դարդն ա հոգում:
Բ. Ուզում եմ հասկացնեմ, որ քանի հլը սահմանադրությամբ իմ արդեն բացատրած բարոյակարգը չի հաստատվել, ամեն մի ԳԱԼԻՔանհսկելի ու անպատիժ պետական իշխանությունն ավելի ստոր ա նախորդից, որտեվ թ´ե գործածում ա ժողովրդին թալանելու ու կեղեքելու ճորտացնելու նախորդների հաստատած բոլոր ստոր տեխնոլոգիաները, թե´ նորերն ա հորինում: Այգեկցու լեզվով, սրան կարայի ասեի «այրու աղոթքի սինդրոմ»:
Գ. Անհսկելի ու անպատիժ պետություն-վարչախմբի թշնամությունը ժողովրդի հետ – պետությունից անբաժան ա, ճիշտ ոնց որ թաց ըլնելու հատկությունն ա անբաժան ջրից, ու միս ուտելու հատկությունն ա անբաժան բորենուց կամ կոկորդիլոսից: Չկա ոչ չոր ջուր, ոչ խոտակեր բորենի կամ խոտակեր կոկորդիլոս: Նույն ձևով էլ – չկա ծավալուն ու անհսկելի ու անպատիժ պետերի բարոյական վարչախումբ-պետություն: Եթե պետությունը ծավալուն ա, անհսկելի ա ու անպատիժ, ա´նպայման ա դառնում անբարո, անպայման ա դառնում լպիրշ թալանչի ու կեղեքող, եթե սկզբից էլ էդպիսին չի:
Դ. Հետ դառնանք սահմանադրությանը, ինչը հմի մեր արդարադատության, ավելի ճիշտ, «Արդարադախախտության» նախարարությունն ա կազմում: Հլը սրա նախագիծը չկարդացած, համոզված եմ, որ սա բարոյական սահմանադրություն չի ըլնի, ու կարանք վստահ ըլնենք, որ էսի Հայաստան երկրի կործանվելու ղազագիրն ա: Ու մենք երբե´ք ու երբե´ք չպտի ոչ սրա´ն կողմ քվեարկենք, ոչ էլ էս ներկա´ սահմանադրությանը, երբե´ք: Եթե կողմ քվեարկենք, ուրեմն, խելագար ենք ու տգետ, ուրեմն, մեր իսկ ձեռով մեր կործանությա´նն ենք կողմ քվեարկում: Ասեմ, թե խի:
Ե. Առհասարակ, սահմանադրությունը, մի կողմից, ժողովրդի ու, մյուս կողմից, պետություն-վարչախմբի է´ն պայմանագիրն ա, ինչով երկրի ժողովուրդը նախ հաստատում ա էն կանոնները, որոնցով պտի անհատներն ապրեն ու գործեն (ՔՊ-ի անունն էստեղից ա): Այսինքն, հաստատում ա քաղաքացիների բարիք ու ծառայությունները անարգել ու կամավոր փոխանակելու կանոնները:
Մարդկային մեծ ու բարոյական հարաբերություններով խմբեր կազմելու հիմնական առավելությունն բարիքի ու ծառայության փոխանակությունն ու սրա ապահովությունն ա: Մենակ մեծ հանրություններում ա հնարավոր աշխատանքի մասնագիտական էս վիթխարի բաժանումը, ինչն էսօր թույլ ա տալի, որ հանրության անդամները, իրանց սեփական բարիքներն ու ծառայությունները փոխանակելով, իրար գործակցեն ու իրար օգնեն, անընդհատ ու անընդհատ: Հենց էսի´ ա ազատ շուկայի էությունն ու նաև ամենազորությունը: Էսի վռազ կէրեվա, եթե պատկերացնենք, որ փողը չկա ու մենակ ապրանքի ու ծառայության փոխանակություն ա, մենակ բարտե´ր ա: Մի քանի օրինակ:
Զ. Երկրորդն էլ, էս պայմանագրով ժողովուրդը պետություն-վարչախմբի անդամներին ա վարձում, վարձում ա ընտրելու միջոցով, որ էս պետերը ժողովրդի տված վարձի (հարկ ու մաքսի) դիմաց ծառայեն իրան: Վարձելուց հետո (այսինքն, ընտրությունների´ց հետո), թե´ էս պայմանագիրը, թե´ մանավանդ, վարձի չափը (հարկ ու մաքսի չափը) փոխելու իրավունք ունի միմիայն ժողովուրդը, իրա հանրաքվեներով, բայց ոչ երբեք պետություն-վարչախումբը իրա թալանչիական «օրենք» կոչվածներով: Ավելին.
Է. Ժողովրդի ու իրա վարձած պետերի պայմանագիրը պտի բարոյական ըլնի, սրա համար էլ բարոյական սահմանադրության հենց առաջին հոդվածները պտի ըլնեն բարոյականության հիմնական 4 նորմն ու ինքնատիրության աքսիոմը, որոնք կասեմ մեր հաջորդ զրույցի ընթացքում:
Ը. Սահմանադրությունը հանրաքվեով ընդունելուց հետո պետություն-վարչախումբը երբևէ իրավունք չունի ժողովրդի սահմանադրությամբ հաստատած որևէ պարտավորությունը, միակողմանի, այսինքն, մենակ ինքը, առանց ժողովրդի հանրաքվեի, նենգափոխի կամ նոր պարտավորություն մոգոնի: Իրավունք չունի, օրինակ, առանց ժողովրդի հանրաքվեի, պետերին նոր ռոճիկ կամ պարգևավճար նշանակի, նոր հարկ ու մաքս կամ նոր տուգանք ու տույժ մոգոնի ու պարտադրի, կամ գույքահարկի չափն ու քանակը փոխի ևն:
Թ. Սահմանադրությունը պիտի պարտադիր պաշտոնանկ անի ուդատի տա ՍՏԱԽՈՍ պաշտոնյային (մանավանդ խոշորին), եթե սա նույնիսկ վարչապետ ա կամ նախագահ, որտեվստախոսությունը նշանակում ա սկզբնական պարտավորություններից հրաժարական, ինչը անթույլատրելի ա որևէ պայմանագրի համար:
Ժ. Սահմանադրությունը չպիտի պարունակի որևէ թերասություն: Օրինակ, սահմանադրությունը չպիտի որևէ իրավունքը կամ պարտականությունը թերի սահմանի ու ավելացնի, թե էդ իրավունքի կամ պարտակաբության մնացած մասերը հետո կշարադրվեն մնացած օրենսգրքերով: Հենց էս բանն ա արված մեր սահմանադրության, օրինակ, 60-րդ հոդվածի 8-րդ կետում, ինչն ասում ա.
«Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծելօրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Պարզ չի՞, որ էս «օրենքին համապատասխան սահմանված»-ը թույլ ա տալի, որ պետերն իրանց մնացած օրենսգրքերով, միակողմանի, առանց ժողովրդին հարցնելու, ինչքան ասես հարկ ու մաքս ու տուգանք ու տույժ սահմանեն, ընդ որում, սահմանադրությունն ընդունելուց հետո, իրանց ուզած ցանկացած պահին:
(Եթե կարծում եք, թե հարկերին վերաբերող էս հոդվածը պատահական ա հայտնվել էս «Մասնավոր սեփականությունը» հոդվածում, սխալվում եք: Պետերը հիանալի գիտեն, որ հարկ ու մաքսն ու սրանց զարտուղի տեսակները խախտում են մասնավոր սեփականության անձեռնմխելության բարոյական ֆունդամենտալ նորմն ու թալանի´ նորմ են հաստատում: Էս տեսակ խարդախ թերասություն, թե «մնացած հարցերը կարգավորվում են օրենքով», մեր սահմանադրության 220 հոդվածի մեջ կա ամենաքիչը մի 100 անգամ, ինչը մեր սահմանադրության պայմանագրերը դաձնում ա ղազագիր):
Ժա. Սահմանադրությունը պիտի ըլնի էնքա´ն հստակ, որ շարքային իրավաբանն ու շարքային դատավորը կարենա հստակ հասկանա ու մեկնի դա, ու դատի դրանով: Ու սահմանադրությունը պիտի դատավորի համար ըլնի գործող օրենսգիրք, մանավանդ պետերին պաշտոնանկ անելու ու սրանց հանդեպ դատաքննություն հարուցելու հարցերում:
Ուրեմն, եթե մեր սահմանադրությունն ի´մ էս ասածն ու ուզածը ըլներ, Նիկոլը հենց 2018 թվի հուլիսի 5-ին, սահմանադրության օրը, պիտի ավտոմատ պաշտոնանկ արվեր ստախոսության համար, որտեվ էդ օրն առաջին անգամ բռնվող սուտ ասեց: Ասեց, թե. «Էս սահմանադրությանը ենթարկվելը մեր սրբազան պարտքն ա», ինչը իրա 2 ամիս առաջ ասածի հակադիրն էր, ուրեմն սուտ էր: Ու մենք էս սաղ չարիքներից կպրծնեինք ու Արցախն էլ չէինք տա:
Ժբ. Սահմանադրության արդեն հաստատած թե´ ժողովրդի պարտավորությունները, թե´ իշխանությունների լիազորություններն ու իրավունքները չպիտի մնացած օրենսգրքերով երբևէ շատանան, առանց ժողովրդի կամքը հանրաքվեներով ստանալու:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь