Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման խախտում


Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման խախտում

  • 24-02-2025 18:04:31   | Արմավիրի մարզ  |  Իրավունք



Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարներ կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:
 
Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք