Մերկասառույց, բուք. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին


Մերկասառույց, բուք. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

  • 24-02-2025 19:15:21   | Հայաստան  |  Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
 
Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Ապարանի տարածաշրջանում և Խոտ գյուղում բուք է։
 
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն