2008 Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br /> 0,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
0,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 02-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանի ծառայությունների շուկայում գրանցված 0,6% հավելաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել մշակույթի ոլորտի (3,9%), կրթության համակարգի (3%), հանգստի կազմակերպման (0,6%), տրանսպորտի (0,6%) ծառայությունների սակագների հավելաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կենցաղային բնույթի, բուժսպասարկման, իրավական ու բանկային, հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,1-0,3%-ով, իսկ բնակարանային, կոմունալ եւ կապի ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն