TCF Armenia-ն կօգնի Ձեր նորարարական գաղափարը դարձնել հաջողված ու մրցունակ բիզնես միջազգային շուկայում


TCF Armenia-ն կօգնի Ձեր նորարարական գաղափարը դարձնել հաջողված ու մրցունակ բիզնես միջազգային շուկայում

  • 25-02-2025 14:40:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Ունե՞ք նորարարական գաղափարներ, բայց չգիտեք, թե ինչպե՞ս դրանք իրականություն դարձնեք, ինչպե՞ս ներգրավեք անհրաժեշտ ֆինանական միջոցներ, ինչպե՞ս կազմակերպեք արտադրություն և դուրս գալ միջազգային շուկա․․․ այս և այլ նմանատիպ հարցերին ոչ միայն կպատասխանեն, այլև կօգնեն գաղափարը հաջողված բիզնես դարձնել TCF Armenia ընկերությունում։ 
 
Ինչպես նշում է ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանը, TCF Armenia–ն, լինելով աշխարհում քրաուդֆանդինգային ոլորտի առաջատար ընկերություն, ԱՄՆ–ից մինչև Չինաստան օգնել է բազմաթիվ ընկերությունների իրենց արտադրանքն առաջխաղացնել միջազգային շուկաներում և հասնել հաջողության։ 
 
«Մենք օգնում ենք նորարարներին ամբողջ աշխարհից շուկայի վարելու, գումար ներգարվելու, քրաուդֆանդինգի, PR–ի հարցերով։ Արդեն շուրջ 10 տարի է այսպես աշխատում ենք՝ օգնելով մարդկանց, և միշտ ցանկություն կար, որպեսզի Հայաստանից ևս ունենանք ապրանքներ, նորարարություններ, որովհետև այդ համակարգն արդեն գործում է Հայաստանում, շատ հասանելի է։ Ուզում ենք՝ մարդիկ տեսնեն, որ անպայման չէ Հայաստանում ունենալ բարդ արտադրական տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ և այլն, այլ ամենակարևոր բանը գաղափարն է»,– մանրամասնում է Ն․ Վարդանյանը՝ նկատելով, որ լավ գաղափարի դեպքում կարելի է ապրել Հայաստանի հեռավոր գյուղում, բայց իրենց օգնությամբ արտադրություն կազմակերպել օրինակ՝ Չինաստանում և դառնալ մրցունակ ու հաջողակ բիզնես մրջազգային շուկայում։   
 
Ն․ Վարդանյանի փոխանցմամբ՝ TCF Armenia–ն աշխարհում ամենաշատ միլիոն դոլարից ավելի հավաքագրած ընկերություններից մեկն է, որն օգնել է շուրջ 1000 ընկերության հավաքագրել մոտ 100 մլն դոլար․ 
«Միայն այս տարի TCF–ն իրականացրել է յոթ 1մլն–ից ավելի գումար հավաքած նախագիծ։ Անցած տարի մենք բացեցինք մեր առաջին գրասենյակը Չինաստանի Շենժեն քաղաքում, ունենք մասնաճյուղեր ԱՄՆ–ում և Հայաստանում»։ 
 
Նպատակ ունենալով ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում՝ TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր։ 
 
Թողարկման շրջանակում կներկայացվի 4,000 անվանական, ոչ փաստաթղթային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 400 միլիոն ՀՀ դրամ: Պարտատոմսերը նախատեսված են շուկայի ազատ շրջանառության համար:
 
«Մենք ձգտում ենք ապահովել հուսալի, պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերություն՝ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին և նորարարական գաղափարների գործնական կիրառմանը։ TCF-ը որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություն, պարտատոմսերի թողարկող իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Սա ներդրում կատարելու եւ խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն։»,- ընդգծում է Նարեկ Վարդանյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ