Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին


Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

  • 04-03-2025 17:35:34   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն