Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում


Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

  • 07-03-2025 13:40:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom–ը հայտարարում  է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը։
 
2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ և կայուն կապ ապահովելն է, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։ 
 
Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի և շարժական ինտերնետի հետ։ 
 
Ucom-ի տեխնիկական թիմն անդադար աշխատում է կապի հնարավոր տատանումները նվազագույնին հասցնելու ուղղությամբ: 
 
Բոլոր հնարավոր անհարմարությունների համար նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։ 
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն