Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ


Աշտարակ համայնքին վերադարձվեց 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ

  • 11-03-2025 17:52:03   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք

 
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 
 
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը:
 
ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք