Այս փուլում չեմ կարծում, որ նման քայլի կգնան. Ալեն Սիմոնյանը՝ էսկալացիայի վտանգի մասին


Այս փուլում չեմ կարծում, որ նման քայլի կգնան. Ալեն Սիմոնյանը՝ էսկալացիայի վտանգի մասին

  • 17-03-2025 14:54:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մեր պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, բայց նաև եվրադիտորդներն են նույն հայտարարությունն արել, որ կրակոցներ չեն եղել: Ենթադրում եմ, որ դա Ալիևի զրո վստահության ապացույցն է՝ իրենց հանրության մեջ Ալիևի խոսքերն ավելի պնդացնելու և ցուցադրելու, որ նախագահն ասում է՝ ուրեմն մի բան կա: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հայտարարություններին:
 
«Հարձակման հետ կապված նրանք մշտապես այդ աշխատելաոճը կիրառել են. սկզբից հայտարարում են, որ հարձակվում են հայերը, կրակում, և իրենք ստիպված են պատասխան տալու. դա նրանց մշտական ոճն է: Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան: Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Աշխարհը հո Ադրբեջանի Տելեգրամ ալիքների վրա հիմնվելով չի կազմում կարծիք: Իրենք իրենց տեղեկություններն ունեն, արբանյակներն ունեն, Ադրբեջանում իրենց աղբյուրներն ունեն, և, կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»,- արձագանքելով նման հայտարարություններով ռազմական գործողություններ սկսելու հնարավորությանը՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Անդրիաս Ղուկասյան
26-04-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Անդրիաս Ղուկասյան

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Արա Հակոբյան
26-04-2025 12:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Արա Հակոբյան