Երբ ժամանակն ու պահ գա, կհրապարակենք․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի մասին


Երբ ժամանակն ու պահ գա, կհրապարակենք․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստի մասին

  • 17-03-2025 15:13:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթ է Խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստին։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի համար որևիցե վտանգավոր կետ չկա դրանում։
 
«Բոլոր կետերը երկկողմանի են, եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա հավասարաչափ վտանգավոր է նաև Ադրբեջանի համար։ Դրա մի մասը արդեն հայտնի է, երկրորդը, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ամեն տեղ պատճառ է պետք որևիցե բան հայտարարելու և ինչ-որ ձև խնդիրներ ստեղծելու։ Երբ ժամանակն ու տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու, և պահը կգա, բնականաբար, կհրապարակենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։
 
Վերջինս նշեց, որ տեքստը հրապարակելու համար էլ քննարկումներ կլինեն․ «Չենք ուզում միակողմանի որևէ բան անել։ Վերջին տարիների ընթացքում կարողացել ենք այս իրավիճակում օրակարգ ձևավորող ու օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց հաջողել ենք»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը