ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիային Սուրբ Պատրիկի օրվա առթիվ


ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիային Սուրբ Պատրիկի օրվա առթիվ

  • 17-03-2025 18:50:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։
 
«Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն