ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

  • 17-03-2025 18:56:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է աշակերտների և ուսանողների՝ լսելու նրանց դիտարկումները, հուզող խնդիրներն ու առաջարկները։
 
Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման, քննական թեստերի բարդության, հայերենի տիրապետման հստակ չափանիշների սահմանման և այլնի վերաբերյալ։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` ընդգծելով, որ ներկայացված հարցերը կքննարկվեն գործընկերների հետ։ Նա նաև հայտնել է, որ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական և կայանալու են յուրաքանչյուր ուրբաթ՝ ապահովելով աշակերտների և ուսանողների ավելի ակտիվ ներգրավվածությունը կրթական համակարգի բարելավման գործընթացում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն