Պուտին-Թրամփ բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարձակումները միմյանց վրա


Պուտին-Թրամփ բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարձակումները միմյանց վրա

  • 19-03-2025 17:52:16   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Չնայած նախօրեին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որից հետո Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 30 օրով չհարվածելու առաջարկը, մարտի 19-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի տարածքին «Իսկանդեր-Մ», «Ս-300» հրթիռներով և արձակել 145 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև նմանակող դրոններ: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը։
 
Ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Սումիի շրջանային կլինիկական հիվանդանոցի, մյուսը՝ Կրասնոպոլիեի հիվանդանոցի տանիքին, շենքերը վնասվել են, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:  
 
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայա գյուղի մոտ գտնվող նավթաբազայի վրա, վնասվել է խողովակաշարը, հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկության աշխատանքը դադարեցվել է։
 
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում «հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք Կուրսկի և Օրյոլի շրջանում, Ազովի ծովի վրա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը