Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին


Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

  • 19-03-2025 18:00:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18-19-ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։ 
 
Համաժողովի շրջանակում բազմակողմ հանդիպումներից բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։
 
Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։
 
ՏԿԵ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն