Սպերցյանը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հավաքականին


Սպերցյանը ժամանել է Հայաստան՝ աջակցելու հավաքականին

  • 20-03-2025 18:26:11   | Հայաստան  |  Սպորտ

ՀՖՖ մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է ժամանել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
 
24-ամյա ֆուտբոլիստը Երևան է եկել՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։
 
Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու Վրաստանի հավաքականի հետ խաղերը։
 
Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա այսօր ու կսկսվի 21:00-ին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ