Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց


Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

  • 22-03-2025 16:22:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
                                                    
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը