Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հարավային Սուդանում
22-03-2025 17:20:43 | Գերմանիա | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am. Գերմանիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել դեսպանատունը Հարավային Սուդանում՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին Bluesky առցանց հարթակում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
«Փխրուն խաղաղության հաստատումից մի քանի տարի անց Հարավային Սուդանը կրկին հայտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։ Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբում այս շաբաթ մենք որոշեցինք ժամանակավորապես փակել Ջուբայում մեր դեսպանատունը՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-ասել է Բերբոքը:
Մարտի սկզբին Հարավային Սուդանի հյուսիս-արևելքում գտնվող Նասիր քաղաքում բախումներ են տեղի ունեցել կանոնավոր զորքերի և «Նուեր Սպիտակ բանակ» խմբավորման զինյալների միջև, որը կապեր ունի ընդդիմադիր Սուդանի ժողովրդական ազատագրական շարժման հետ: