ԱՄՆ նախագահի բանագնացն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի խնդրին


ԱՄՆ նախագահի բանագնացն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի խնդրին

  • 22-03-2025 17:28:33   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լրագրող Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, խոսել այդ տարածաշրջաններում հակամարտությունները դադարեցնելու՝ Վաշինգտոնի ջանքերից:
 
Ուիտկոֆի խոսքով՝ Միացյալ Նահանգների միջնորդական դերն իմաստ կունենա, միայն եթե ամերիկյան կողմը վստահ լինի, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ:
 
«Ինչո՞ւ ժամանակ վատնենք՝ ասելով, որ կարող ենք խնդիրը երկխոսության միջոցով լուծել, իսկ հետո չհաջողենք: Այս հաշվարկները վերաբերում են ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Ադրբեջանին և Հայաստանին»,- հավելել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը