Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության խորացման հարցեր


Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության խորացման հարցեր

  • 27-03-2025 16:16:01   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։ 
 
Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական և պաշտպանական ուղղություններով համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։
 
 Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Հակոբ Մովսես
24-04-2025 10:00 | Հեռուստահաղորդում «Նոյյան Տապան»-ում

ՈՒղիղ եթեր. Նոյյան Տապան. Հյուր՝ Հակոբ Մովսես