Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում


Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում

  • 27-03-2025 17:25:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում:
Մասնավորապես՝ Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը:
 
Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա - Արմենակյան փողոց խաչմերուկում:
 
Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն  ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:
 
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն