Կառավարությունը խրախուսում է դեղորայքի արտադրության ներդրումային ծրագիրը


Կառավարությունը խրախուսում է դեղորայքի արտադրության ներդրումային ծրագիրը

  • 27-03-2025 17:57:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության որոշմամբ՝ «Մեդիկալ հորիզոն» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
 
Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղորայքի արտադրության համար՝ իրականացնելով 187 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 83 աշխատատեղ 302 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 104-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 187 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14 մլն դրամ։
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը: Արդյունքում՝ տնտեսվարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:
 
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նախատեսում է սահմանել խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն