Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ


Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

  • 02-04-2025 16:21:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Այսօր Տալլինում հանդիպել եմ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։
 
Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման առաջատար փորձերը՝ սկսած հարկային և մաքսային ավտոմատ համակարգերից մինչև արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և արդարադատության հարթակներ»։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն