ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող հասարակական տարածքի և հողամասի նկատմամբ. վարչապետ


 

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող հասարակական տարածքի և հողամասի նկատմամբ. վարչապետ

  • 03-04-2025 16:20:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքի և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 99 միլիոն դրամ»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն