Դատախազությունը 2024 թ. վերականգնել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք. ամփոփում


Դատախազությունը 2024 թ. վերականգնել է շուրջ 7,6 միլիոն ԱՄՆ դոլարի գույք. ամփոփում

  • 03-04-2025 17:12:49   | Հայաստան  |  Իրավունք

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447):
 
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:
 
Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք