Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին. Արթուր Հովհաննիսյան


Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին. Արթուր Հովհաննիսյան

  • 04-04-2025 17:25:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը, և իհարկե, Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող»` հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պնդումը առ այն` որ այս մարդիկ փորձում են խաբեությամբ քվեներ գողանալ:

  Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությումբ քաղաքապետ դարձնողներին:
 Իսկ մենք տեր ենք մեզ տրված շուրջ 17.000 քվեներին ու շարունակելու ենք աշխատել հանուն Գյումրու զարգացման, գյումրեցու բարեկեցության ու անվտանգության»:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն