«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. ՊՆ մամուլի քարտուղարը զգոնության կոչ է անում
05-04-2025 14:22:29 | Հայաստան | Մեկնաբանություն
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
« ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։
Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։
Բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը անդրադառնալիս հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»: