Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան

  • 05-04-2025 15:12:55   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։
 
Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն