Մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, բայց պահպանենք մեր լեզուն, որը մեզանից ոչ ոք չի կարող խլել. պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան


Մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, բայց պահպանենք մեր լեզուն, որը մեզանից ոչ ոք չի կարող խլել. պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան

  • 07-04-2025 11:19:37   |   |  Հասարակություն

Մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է, բայց պահպանենք մեր լեզուն, որը մեզանից ոչ ոք չի կարող խլել:
 
Հարգելի ազգակից, առաջարկում ենք անվճար օգտվել հայերեն լեզվի յուրացման հնարավորությունից: Այդ նպատակով Ձեր հեռախոսի՝ սմարթֆոնի գուգլի պատուհանում լրացրեք «ԻՍՄԱ» բառը: Կստանաք անվճար ծառայություն, որը Ձեզ կօգնի սովորել հայերեն այբուբենը, հարստացնել Ձեր բառապաշարը, կազմել և վերլուծել հայերեն ոչ բարդ նախադասություններ: Սա Ձեզ կօգնի իրականացնել հայերենի ինքնաուսուցման համակարգը, որը կակտիվացնի Ձեր հեռախոսը:
 
Այստեղ ընտրեք Ձեր մուտքային լեզվի տարբերակը, որպես ելքային ընտրեք «Հայերեն» տարբերակը: Մուտքագրեք որևէ բառ օտար լեզվով, օրինակ՝ «книга» , սեղմեք «Թարգմանել» կոճակը: Ելքային պատուհանում կստանաք այդ բառի թարգմանությունը հայերենով, ինչպես նաև այդ բառի բացատրությունը Ձեր ցանկալի լեզվով: Կարող եք նշել նաև թարգմանած բառի յուրաքանչյուր տառի վրա, կլսեք և կյուրացնեք յուրաքանչյուր տառի հնչողությունը:
 
Այս ամենը չի պահանջում ոչ մի վճարում: Ծառայությունը Ձեզ մատուցում է Հայաստանում կազմակերպված հասարակական ԻՍՄԱ կազմակերպությունը:
 
Հարգելի ազգակից, ողջ աշխարհում մենք ունենք առնվազն 9 միլիոն հայ: Խնդրում ենք օժանդակել այս հայերենի ինքնաուսուցման համակարգի տարածմանը հայերի մեջ: Այդ նպատակով խնդրում ենք այս նամակը պատճենել և ուղարկել Ձեզ հայտնի որևէ գոնե երկու հայի էլեկտրոնային փոստին և դրանով դուք կկատարեք ազգային մեծ գործ:

 

Հարգանքով՝
ԻՍՄԱ Միաբանություն
 

Web-site: www.translator.am
E-mail: isma.team@gmail.com
Phone: +(37494) 431887
 
Նոյյան տապան  -   Հասարակություն