Սյունիքի քրեական ոստիկանները Համլետավանի բնակչի տանը թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել


Սյունիքի քրեական ոստիկանները Համլետավանի բնակչի տանը թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել

  • 07-04-2025 18:34:39   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

 
Ապրիլի 4-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի Համլետավան թաղամասի բնակիչ 56-ամյա տղամարդը տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, զենք և ռազմամթերք:
 
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է 72 գրամ մարիխուանա, խզակոթ, որսորդական ողորկափող հրացան և 15 փամփուշտ:
 
Տղամարդը խոստովանել է, որ թմրամիջոցն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք