Ձանետտի. Պետք է չէ մոռանալ մեր վերջին տարիների հաղթանակների մասին
08-04-2011 15:11:16 | Հայաստան | Սպորտ
Իտալական «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետտին Inter Channel-ին տված հարցազրույցում, պատասխանել է իր թիմի նկատմամբ հնչեցրած քննադատություններին: Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի չեմպիոնները բավականին անհաջող են հանդես գալիս եւ վերջին երկու խաղերում, երկու պարտություն են կրել` ազգային առաջնությունում միլանյան դերբիում 0-3 հաշվով զիջելով «Միլանին», իսկ Չեմպիոնների Լիգայում սեփական հարկի տակ 2-5 հաշվով խայտառակ պարտություն կրելով գերմանական «Շալկե-04»-ից:
-Մենք շատ ենք տխրել այս պարտություններից, բայց չպետք է մոռանալ, որ վերջին 6 տարիների ընթացքում մեր թիմը միայն տիտղոսներ է նվաճել եւ հաղթել տարբեր մրցաշարերում: Միշտ էլ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կքննադատեն մեզ, սակայն մենք գիտենք, որ դա բնական է եւ դրանց վրա ուշադրություն չենք դարձնում: Մեր քայլին պետք է հետեւեն նաեւ «Ինտերի» երկրպագուները, - հայտարարել է բազմափորձ պաշտպանը: