Բուլղարիայում տեղի ունեցած միջազգային փառատոնից հայ պարողները վերադարձել են Գրան պրիով
09-04-2025 19:50:43 | Բուլղարիա | Մշակույթ
Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները, սույն թվականի ապրիլի 5-7-ը մասնակցեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած երաժշտության և պարարվեստի ԱԲԱՆԻԿՈ 14-րդ միջազգային փառատոնին, որտեղ և արժանացան ԳՐԱՆ ՊՐԻ գլխավոր մրցանակին։
Փառատոնը կազմակերպվել էր Բուլղարական "Artvoices" երաժշտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Սոֆիայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած՝ ֆոլկլոր, ժամանակակից, դասական և այլ երաժշտական ու պարային ոճեր ներկայացնող մի քանի տասնյակից ավելի երգիչ մենակատարներ և պարային խմբեր, ովքեր իրենց գունեղ և ինքնատիպ երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան տարբեր մրցութային անվանակարգերում և եզրափակիչ գալա համերգի ընթացքում։
Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները մրցութային ծրագրում օտարերկրյա հանդիսատեսին և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին հիացրեցին իրենց փայլուն ելույթներով՝ ներկայացնելով երեք պարային կատարումներ՝