Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը
16-04-2025 17:35:21 | Հայաստան | Սպորտ
2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը։ Այն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից:
Մրցաշարին մասնակցում են բիզնեսի, քաղաքական և մշակութային ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են հայտնի դեմքեր, օրինակ՝ Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ Վագանովը, Վլադիմիր Լազարևը, ինչպես նաև տիեզերագնացության ասպարեզի ներկայացուցիչներ և թենիսի այլ սիրահարներ։
Այս տարի մրցաշարին կմասնակցի 60 մարզիկ և սիրողական սպորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են օդաչու-տիեզերագնաց, ռազմաօդային ուժերի գնդապետ, Ռուսաստանի հերոս Վալերի Տոկարևը, օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Սերգեյ Զալյոտինը, օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Վադիմ Ուչովիչը։