Բաց նամակ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ․Ո՞վ է Ձեր աշխատակիցներին տվել իրավունք՝ զբաղվելու հակասահմանադրական գործունեությամբ
17-04-2025 11:34:45 | | Հայտարարություններ
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՊԱՏՃԵՆՆԵՐ՝
Հետևյալ ՀՀ կառույցների ղեկավարությանը՝ խնդրելով ցուցաբերել համապատասխան վերաբերմունք մարդու իրավունքների խնդրին, որը ստեղծել է ՆԳՆ-ն՝ հույն ընտանիքի նկատմամբ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Ազգային ժողով
ՀՀ գլխավոր դատախազին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե
ԵՄ ներկայացուցչությանը Հայաստանում
Հունաստանի Հանրապետության դեսպանատուն՝ ՀՀ-ում
ԶԼՄ-ներին
Տիկին Սարգսյան,
2025 թվականի հունվարի 3-ին Հունական համայնք «Պատրիդա»-ն ստացել է հայաստանի քաղաքացի Էվոյան Ալվարդ Ռուբենի դիմումը, ով բնակվում է Ալավերդի քաղաքում, Ջրավազանի փողոց 30, բն․ 10 հասցեում։
Դիմումի մեջ նշվում է, որ 2024 թ․ դեկտեմբերի 13-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և քննիչ ներխուժել են նրա բնակարան՝ առանց որևէ բացատրության (որը հետո է ներկայացվել), առանց վկաների և սկսել են խուզարկություն։
Ա․ Էվոյանը բնակվում է միայնակ։ Այդքան վաղ ժամին նման անսպասելի այցը վախեցրել է հիվանդ կնոջը։ Նրա պատմության համաձայն՝ խուզարկության արդյունքում ոչ մի հետաքրքրող առարկա չեն գտել։ Նրանց նպատակն էր ստանալ կոմպրոմատ Ալվարդի որդու՝ ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի դեմ, ով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ բիզնեսի հետ կապված գործերով և մինչ օրս գտնվում է այնտեղ։
Էվոյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նրան զայրացրել է ոստիկանների նման անպատշաճ վարքագիծը, քանի որ կասկածում է՝ իր որդու նկատմամբ տեղի է ունենում մշտական հսկողություն իրավապահ մարմինների կողմից, ինչի արդյունքում չի բացառվում, որ խուզարկության ընթացքում որդու բացակայության ժամանակ նրա բնակարանում կարող էին տեղադրել արգելված առարկաներ (զենք, թմրամիջոցներ և այլն)՝ հետագայում դրանք իբր «հայտնաբերելու» նպատակով, երբ որդին վերադառնա ՀՀ։
Հայաստանի հույների համայնք «Պատրիդա»-ն արձագանքել է Ալվարդ Էվոյանի դիմումին՝ Լոռու մարզի ՆԳՆ աշխատակիցների կողմից կատարված հնարավոր սադրանքի վերաբերյալ և դիմում է ձեզ՝ խնդրելով իրականացնել ներքին հետաքննություն և պատասխանատվության ենթարկել օրենքի խախտման մեղավորներին։ Ձեր անունով ուղղված մեր առաջին բաց նամակը հրապարակվել է մամուլում, և այն արձագանք է ստացել ՀՀ-ի, Հունաստանի և հունական սփյուռքի հազարավոր քաղաքացիների կողմից՝ իրավական անօրինականության վերաբերյալ, որը թույլ են տվել ձեր աշխատակիցները Լոռու մարզում։ Նամակը կցվում է։
Անցել է ավելի քան երեք ամիս, սակայն դուք դեռևս պատասխան չեք տվել։ Ուզում ենք նշել, որ «Պատրիդա» կազմակերպության դիմումին չարձագանքելով՝ դուք և ձեր գերատեսչությունը խախտել եք ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ՝ այդ թվում հոդվածներ 3, 16, 23, 29, 32, 64 և այլն։ Ստացվում է՝ ձեր աշխատակիցները ոչ միայն չեն կարդացել ՀՀ Սահմանադրությունը, այլև չեն էլ ծանոթ դրան։ Դուք իրավունք չունեք զբաղեցնելու այդ պաշտոնը, քանի որ ձեր հանձնարարականները չեն կատարվում ձեր ենթակաների կողմից։
Հակառակ դեպքում նրանք պիտի իմանային, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ Սահմանադրության, մարդը բարձրագույն արժեք է, իսկ անձի արժանապատվությունը՝ նրա իրավունքների և ազատությունների անբաժանելի հիմքը։ Նրա հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը պետության պարտականությունն է։
Ձեր աշխատակիցները խախտել են ոչ միայն անձի արժանապատվությունը, այլև խուզարկության օրինականությունը՝ բնակարանում, որի սեփականատերը ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովն է։ Սա արդեն առաջին դեպքը չէ՝ հույների իրավունքների խախտման Հայաստանում։ Լոռու մարզում նույնիսկ գրանցվել են հույների սպանության դեպքեր։
Ալվարդ Էվոյանի բնակարան են մուտք գործել խաբեությամբ՝ խախտելով ոչ միայն անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրական հոդվածները, այլև խախտել են հաշմանդամ կնոջ՝ Էվոյանի հոգեկան անդորրը։ Եվ այս ամենը՝ իբր իր տանը ապօրինաբար պահվող զենք որոնելու պատրվակով, որը, ըստ իրավապահների, պատկանում է որդուն՝ Արմեն Կիլինկարովին։
Հարց է առաջանում՝ ինչու էր խուզարկությունը կատարվում Արմենի բացակայության պայմաններում, եթե նա գտնվում էր Ռուսաստանում։ Լիովին տրամաբանական է, որ Էվոյանը կասկածում է՝ իրավապահ մարմինները կարող էին որդու բացակայության ընթացքում տեղադրել արգելված առարկաներ, որպեսզի հետագայում՝ նրա վերադառնալուց հետո, կրկնակի խուզարկությամբ «հայտնաբերեն» դրանք։
Հույների «Պատրիդա» համայնքը՝ օրենքով սահմանված կարգով, տրամադրել է իրավաբանական աջակցություն Արմեն Կիլինկարովին՝ ներկայացնելով նրան փաստաբան։ Մենք կասկածում ենք՝ արդյո՞ք Դուք ծանոթ եք ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված փաստաբանի կարգավիճակին, իրավունքներին և պարտականություններին։ Եթե ծանոթ եք, ապա ինչո՞ւ մինչև հիմա չեք պատասխանել փաստաբան Արթուր Գրիգորյանի հարցումներին։
Իրավապահների կողմից հետապնդվող Արմեն Կիլինկարովը պահպանել է տեսանյութեր, որոնցում ֆիքսված է, թե ինչպես է ոստիկանությունը կանգնեցնում նրան և պահանջում լքել Հայաստանը։
Ո՞վ է Ձեր աշխատակիցներին տվել իրավունք՝ զբաղվելու հակասահմանադրական գործունեությամբ։ Ո՞վ է Լոռու մարզում շահագրգռված, որ Կիլինկարովը լքի Հայաստանը։ Ո՞ւմ պատվերն է կատարում Լոռու ոստիկանությունը։ Սա նման է կոռուպցիայի և փոխադարձ ծածկման (կոլեգիալ) համակարգի։ Սա ի՞նչ է՝ կազմակերպված հանցախումբ Ձեր նախարարությունում, մնացորդ նախկին իշխանությունից։
Տիկին նախարար, կարգ ու կանոն հաստատեք ձեզ վստահված պետական նախարարությունում։ Դադարեցրեք հույների նկատմամբ հետապնդումները։ Լոռու մարզում գրեթե հույներ չեն մնացել։ Մարդիկ չեն մեկնում վատ կյանքից, այլ այս երկրում տիրող անարդարությունից։ Եվ նրանք, ովքեր հեռացել են, այդ նույն պատճառներով են լքել Հայաստանը։
Արիստոտելին մի անգամ հարցրին. «Ինչպե՞ս վարվել ընկերների հետ», նա պատասխանեց՝ «Այնպես, ինչպես կցանկանայիր, որ վարվեին քո հետ»։ Այս բարոյական և էթիկական կանոնը հասել է մեզ հնագույն ժամանակներից և կիրառվում է ամբողջ աշխարհում բոլոր կրոններում։
ՄԵԶ ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԳՈՐԱԾԵԼ՝ SOS, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ՀՈՒՅՆԵՐԸ։
Նախագահ՝ Էդ Պոլատով (Պոլատիդիս)
Իրավապաշտպան իրավաբան
Կցվում է ՆԳ նախարարին ուղղված մեր առաջին բաց նամակը, որը տարածվել է մամուլում և սոցիալական ցանցերում։