Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թ. ֆուտզալի առաջնության եզրափակիչում


Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թ. ֆուտզալի առաջնության եզրափակիչում

  • 19-04-2025 15:00:33   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին:
 
Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով:
 
Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը մրցելու է Ներքին գործերի նախարարության ֆուտբոլի թիմի հետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն