Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին


Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին

  • 22-04-2025 10:18:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Զատկական հրադադարից հետո ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի հետ վերսկսվել են, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի նախաձեռնությամբ հայտարարված հրադադարի ընթացքում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն ուկրաինական կողմը կրակն ամբողջությամբ չի դադարեցրել։
 
«Ուկրաինական կողմից հրադադարի 4900 խախտում է եղել։ Դրանց թվում են անօդաչու թռչող սարքերի վեց հարձակում և հարվածի 90 դեպք, ինչպես նաև 1400 հրետակոծություն»,- նշել է Պուտինը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը