Մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին


Մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին

  • 22-04-2025 10:35:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ականավոր քանդակագործը բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել։
 
Մահացել է հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին. նա կյանքից հեռացել է 91 տարեկանում:
 
Մոնումենտալիստ–նկարչի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահի մահը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: Ծերեթելին նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրն ու տնօրենն էր:
 
«Այո, նա մահացել է այս գիշեր», - ասել է գործակալության զրուցակիցը:
 
Ականավոր քանդակագործը 934 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում։ Նա բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել` Հաղթանակի հուշարձանը Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա, «Վշտի արցունք» հուշարձանը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, «Բեսլանի երեխաներին» հուշահամալիրը, Պետրոս I-ի հուշարձանը Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին» հուշարձանը Նյու Յորքի ՄԱԿ-ի շենքի առջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը