Թբիլիսին պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը․ Բոճորիշվիլի


Թբիլիսին պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը․ Բոճորիշվիլի

  • 22-04-2025 15:46:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի հաստատումը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։
 
Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։
 
Նրա խոսքով, Վրաստանն անկեղծորեն ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
 
«Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել տարածաշրջանի բարգավաճման համար»,- նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը